Քանյե Ուեսթը ԱՄՆ նախագահական ընտրություններին կմասնակցի որպես անկախ թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

Քանյե

Ամերիկացի ռեփ երգիչ  Քանյե Ուեսթը պատրաստվում է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու: Այս մասին նա ասել է Forbes հանդեսում հրապարակված հարցազրույցում:

«Ես իմ թեկնածությունը որպես հանրապետական կառաջադրեի այն դեպքում, եթե չլիներ Դոնալդ Թրամփը»,-հայտարարել է Ուեսթը:

 Երգիչը քննադատել Է նաեւ դեմոկրատներից իր թեկնածությունն առաջադրող նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին՝ «Եթե դուք չքվեարկեք իմ օգտին, ապա սևամորթ չեք» արտահայտության համար։

 --0—ՄՀ