Հատուկ ծառայություններն ինձ հետ հավասար բնակվում են իմ Facebook-ում ու այլ օգտահաշիվներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներողություն է խնդրում բոլոր այն սփյուռքահայերից, ովքեր սխալ կամ այլ կերպ են ընկալել իր խոսքը: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ քանի որ հատուկ ծառյություններն իր հետ հավասար բնակվում են իր Facebook-ում ու այլ օգտահաշիվներում, հետևաբար այնպես են անում, որ «փչացած հեռախոսի» էֆեկտով իր խոսքն ու ասելիքն այլ կերպ հրամցվի հասարակութանը:

Նա այն համոզմանն է, թե իշխանությունը, որը գեներացնում է թշնամանք, ատելություն ու հայհոյանք, օր առաջ պետք է վերջ դնի ատելության քարոզին: Շեշտում է՝ հայհոյանքը ոչ միայն մեզ, այլ նաև պետոթյունը կարող է կործանել: Վստահեցնում է՝ կյանքս կտամ, որ բռնեն Նիկոլ Փաշինյանի կնոջն ու դստերը վիրավորող մարդու ձեռքը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ