Շամիրամ գյուղում պահեստավորված անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Նոյեմբերի 12-ին, ժամը 01:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում այրվում է խոտի դեզ:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:33-ին, մարվել` 08:02-ին:

Գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 1300 հակ պահեստավորած անասնակեր: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: