ԲԸՏՄ-ն կրկնակի ստուգայցերի ընթացքում գրանցել է խախտումների նվազում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները մայրաքաղաքում և մարզերում։

«Այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում, զբոսավայրերում ընթացել են կրկնակի ստուգայցեր։ Առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակները ճիշտ կրելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու պահանջների կատարմանը։

Պարբերաբար ընթացող կրկնայցերի արդյունքները փաստում են, որ զգալիորեն նվազել է դիմակները սխալ կրող քաղաքացիների քանակը, բացօթյա տաղավարներումհաճախ հանդիպող մարդկային կուտակումների և սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքերը ևս նվազել են։

Տեսչական մարմնի ներկայացուցիչներըշրջայցերի ընթացքում շարունակում են տրամադրելգործարանային արտադրության բժշկական դիմակներ և հորդորումհետամուտ լինել համաճարակի դեմ ուղղված անվտանգության կանոնների կատարմանը։ --0—ՄՀ