Որոտան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

աին.հրդեհ

Հուլիսի 8-ին, ժամը 13։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Որոտան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 33 փրկարար ծառայող։ Այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին։

--0--ԱՀ