Նիդերլանդներում ոստիկանությունը տուգանել է թուրք հարսանքավորներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Նիդերլանդներում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել թուրքական ոճով հարսանիքի ժամանակ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ծագումով թուրք զույգը Հաագայի փողոցներում ավտոշարասյունով հարսանեկան շքերթ է կազմակերպել։ Տեղի բնակիչները, ովքեր սովոր չեն նման տեսարանների, բողոք են ներկայացրել ոստիկանություն։ Արդյունքում Վասսենար գյուղի մոտակայքում ոստիկանական մեքենաները կանգնեցրել են հարսանքավորներին և տուգանել։

15 մեքենայից բաղկացած հարսանեկան ավտոշարասյան յուրաքանչյուր մեքենայի վարորդին տուգանել են ձայնային ազդանշանը անհարկի միացնելու և երթևեկության մի շարք կանոնների խախտման մեղադրանքով։

Թուրքական մամուլի հավաստմամբ՝ յուրաքանչյուր վարորդից շուրջ 140-370 եվրո տուգանք է գանձվել։