Շնորհակալ եղեք Փաշինյանին, որ սահմանում զոհ չունենք, հեղափոխականների խոշոր ձեռքբերումն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

Գրող Վահրամ Մարտիրոսյանը հեղափոխականների խոշորագույն հաղթանակն է համարում այն, որ իրենց իշխանության երկու տարում սահմանում զինվորները չեն մահանում, իսկ տարեսկզբին բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված մահերը համարում է կազմակերպված և հրահրված։ Այս մասին նա խոսել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

Ըստ գրողի՝  իշխանության մյուս հաջողությունն այն է, որ այսօր ՀՀ-ում մեղադրյալներն արդեն պաշտպանված են, չի խախտվում նրանց անմեղության կանխավարկածը, իսկ դատական գործընթացների դանդաղկոտությունը պայմանավորում է նրանով, որ համակարգը սովոր չէ աշխատել խաղի նոր կանոններով։

Մարտիրոսյանը քաղաքական իշխանության ուշադրությունն է հրավիրում նախկինների մեդիայի ազդեցության վրա՝ հիշեցնելով հայտնի դարձվածքը՝ «Կաթիլը քար է ծակում» և կոչ անում՝ իշխանությունը չպետք է անհոգություն դրսևորի դրա հանդեպ։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ