20 տարուց ավել գռփել են, Նիկոլը լավ ա անում` հետապնդում ա օլիգարխներին. Նիկոլայ Ծատուրյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

«Ինձ նշանակում են մի գործարանի տնօրեն, որի նախկին տնօրենները էդ գործարանի հերն անիծել են։ Ես էկա նստեցի, հե՞շտ է  գործարանը ուշքի բերել, էլ չեմ խոսում երկրի մակարդակով»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:

«20 տարուց ավելի, ու նույնիսկ դրանից առաջ անընդհատ գռփել են, գռփել են ու գռփել են, քանդված երկիր են տվել, էդ երկիրը պետք է կանգնացնել բոլոր միջոցներով, այդ թվում տոտալիտար։ Նշանակություն չունի ինձ համար ինչ միջոցներով, կարևորը կանգնացնի երկիրը»,- նշել է ռեժիսորը:

«Մենակ էն փաստը, որ կոռուպցիան Փաշինյանն ուզում է վերացնել և արդեն ինչ-որ բաների հասել է, մեծ բան է»,-ասել է բեմադրիչը:

Բանախոսն անդրադարձել է նաև հասարակական-քաղաքական այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ