Գալուստ Սահակյանը հեռացվել է միջխորհրդարանական հանձնաժողովների կազմից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը հեռացվել է միջխորհրդարանական հանձնաժողովների կազմից:

Նման որոշում կայացվել է նոյեմբերի 12-ին տեղի ունեցած Ազգային ժողովի խորհրդի նիստի ժամանակ:

ԱԺ պաշտոնական կայքի համաձայն՝ Գալուստ Սահակյանը, մասնավորապես, Հայաստան-Իրան և Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբերի անդամ էր: Նրան փոխարինելու է ՀՀԿ-ական նոր պատգամավոր Նաիրա Կարապետյանը: Ի դեպ, Կարապետյանը փոխարինում է մանդատից հրաժարված Ռուզաննա Մուրադյանին, որի մանդատից հրաժարվելու պատճառն էլ անհայտ մնաց:

Այս փոփոխությունն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: