Աշխարհում վարակակիրները թիվը հատեց 12 միլիոնը, մահացել է 552,112-ը, ապաքինվել՝ 7 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 9, 24News

կովիդ

Հուլիսի 9-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 12,170,572 է, որից 552,112-ը մահացել է, 7,069,288-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 4,490,894 է, որից 58,278 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 3,158,932 վարակման դեպք, որից 134,862-ը մահացել է, 1,392,679-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,631,391 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 1,716,196 վարակակիր: Երրորդում տևական ժամանակ Ռուսաստանի Դաշնությունն էր, սակայն այս պահին ՌԴ-ն ցանկում չորրորդն է. երկրում կա 700,792 վարակակիր: Երրորդում հայտնվել է Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 769,052 է:

Բրազիլիայում զոհերի թիվը 68,055 է, Հնդկաստանում՝ 21,144, ՌԴ-ում՝ 10,667:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ