Մյուսները պետք է աշխատեն, որ Ծառուկյանն ու փեսաները պատգամավոր դառնան. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի պատգամավոր երկու փեսաներն էլ՝ Դավիթ Մանուկյանը և Արգամ Աբրահամյանը կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով:

Ինչպես 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Մանուկյանը կառաջադրվի Կոտայքի, իսկ Աբրահամյանը Արարատի մարզում: Եթե անգամ ԲՀԿ-ն հաղթահարի անհրաժեշտ 5 տոկոսի շեմը, հենց նա և իր երկու փեսաները կլինեն խորհրդարանում, որովհետև Ծառուկյանն ինքն է գլխավորելու ցուցակը, իսկ փեսաները՝ որպես ռեյտինգային ընտրատարածքներում ամենաշատ ձայն ստացած թեկնածուներ:

Մյուսներն աշխատելու և ձայներ են բերելու Ծառուկյանի ու իր փեսաների մուտքը խորհրդարան ապահովելու համար»: