Տարոն Մարգարյանի սանիկը՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «Ավան, Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանները ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արա Ճորուխյանը: Նա, ըստ էության, Տարոն Մարգարյանի հովանավորյալն է: Վերջինս Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի սանիկն է և հորաքրոջ փեսան. Մարգարյանը եղել է նրա հարսանիքի քավորը:

Ճորուխյանը Մարգարյանի քաղաքապետ աշխատած տարիներին եղել է ապօրինի շինարարության դեմ պայքարի վարչության պետը և աշխատանքից ազատվել է հոկտեմբերի 10-ին»: