Կառավարության մոտ բողոքի ակցիա անող ռեստորանային բիզնեսի աշխատողները բերման ենթարկվեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 9, 24News

Կառավարության շենքի մոտից ոստիկանները քիչ առաջ բերման են ենթարկել ռեստորանային բիզնեսի՝ բողոքի ակցիա անող աշխատակիցներին։

Ոստիկանները նախ հորդորեց ակցիայի մասնակիցներին հեռանալ կառավարության շենքի տարածքից, քանի որ երկրում արտակարգ դրություն է, և թույլ չեն տրվում հավաքաները: Ակցիայի մասնակիցները, սակայն, շարունակեցին բողոքի ակցիան: Ոստիկանությունն էլ որոշում կայացրեց բերման ենթարկեու նրանց։ 

Նշենք, որ բողոքի ակցիա են անում ռեստորանային բիզնեսի սեփականատերերը, երգիչ-երգչուհիները, երաժիշտները, հանդիսավարները, խոհարարներն ու մատուցողները։ Նրանք պահանջում են ամբողջովին վերաբացել ռեստորանային համալիրները և հանդիսության սրահները, որոնցում, արտակարգ դրությամբ պայմանավորված, հավաքույթներ անցկացնել չի թույլատրվում։

--00—ԼՄ