Փրկարարները դադարեցրել են Ներքին Խնձորեսկ գյուղի բնակչի որոնողական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

հասարակական

Ոստիկանության հորդորով փրկարարները դադարեցրել են Ներքին Խնձորեսկ գյուղի բնակչի որոնողական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 9-ին, ժամը 01:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

--0--ԿԿ