Ռուսաստանում լրագրող Արկադի Բաբչենկոյին ահաբեկիչ է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Բաբչենկո

Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն, որը 2017 թվականին լքել է Ռուսաստանը, ներառվել է ՌԴ ֆինանսական մոնիթորինգի հարցերով դաշնային ծառայության (Росфинмониторинг) ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում: Այս մասին գրել է Взгляд-ը։

2016 թվականին նա հայտարարել էր, որ չի խղճում ևկարեկցում  Սև ծովում Ту-154 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածներին։

Ըստ կայքի՝ 2018 թվականի մայիսի վերջին Ուկրաինայում Բաբչենկոյի սպանությունն է բեմադրվել,  նրան մեկ օր մահացած են համարել, սակայն դրանից հետո նա հայտնվել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության ճեպազրույցին:

Վլադիմիր Զելենսկու` Ուկրաինայի նախագահ ընտրվելուց հետո Բաբչենկոն լքել է  երկիրը:

Լրագրողը մեկնել է Իսրայել ՝ իր հեռանալը անվանելով «ժամանակավոր տարհանում»: Իսրայելում Բաբչենկոն սկսել էր գումար խնդրել սոցիալական ցանցերի իր հետևորդներից:

--0—ՄՀ