ՀԱԿ-ը չի մասնակցի ընտրություններին. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ վարչության նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

ՀԱԿ-ը մինչև երեկ իր հավանական թեկնածուներին առաջարկել էր հավաքել առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որովհետև ամեն րոպե կարող է իրավիճակ փոխվել: Ի վերջո, ՀԱԿ-ը որոշում կայացրեց հօգուտ չմասնակցության, քանի որ մեծամասնություն են կազմել մասնակցելու դեպքում ձախողում կանխատեսողները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: