Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. պաշտպանի միջնորդությունը մերժվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր՝ հուլիսի 9-ին, մերժեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանի՝ Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։

Նշենք, որ Վարդևանյանն ասել էր, որ Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը տեղի է ունեցել ակնհայտ խախտումներով։ Նա շեշտել էր, որ առանց որեւէ քննչական գործողության՝ 308-րդ հոդվածով մեղադրական եզրակացությունը հաստատվել եւ ուղարկվել է դատարան։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս