Այս պահին բոլոր վարակակիրներին բացահայտել չի հաջողվում. Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այն համոզմանն է, որ կորոնավիրուսի թեստերն այնքանով պետք է ավելացնել, որ դրական պատասխանների թիվը չանցնի 10 տոկոսը: 24News-ի հետ զրույցում բացատրեց՝ քանի դեռ համատարած թեստավորման չենք անցնել ու շարունակում ենք հատվածական բացահայտել՝ ով է վարակված, ով ոչ, վարակման դեպքերի աճ է լինելու: Այս պահին, նշեց նա, բոլոր վարակակիրներին, փաստացի, բացահայտել չի հաջողվում:

«Իմ քայլի» պատգամավորն այն համոզմանն է, որ բժիշկների վերապատրաստումները պետք է անընդհատ գործընթաց լիներ: «Դեպքեր կան, որ պոլիկլինիկաների թերապևտները տարօրինակ բուժում են նշանակում վարակված անձանց, իսկ շարունակական վերապատրաստումները թույլ կտային կանխել նմանօրինակ դեպքերը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս