ԲՀԿ-ն Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի համար նոր հանգրվա՞ն է. «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

«Իրավունք» թերթը գրում է. «Դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, Դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն, ով մշտապես լինելով նախկին իշխանությունների թիմում, առաջինը շտապեց շամպայն բացել՝ ողջունելով Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունը, հիմա էլ, կարծես, նոր հանգրվան է գտել:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Գոռ Վարդանյանը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր ծառայությունները մատուցել ԲՀԿ-ին, իսկ հնարավորության դեպքում նաև համալրել ԲՀԿ պատգամավորի թեկնածուների շարքերը:

Ի դեպ, նախընտրական քարոզարշավի փորձ Գ. Վարդանյանը ևս ունի: Նա նախորդ ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի (Շմայսի) կողքին էր ողջ քարոզարշավի ընթացքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: