Քոչարյանի շուրջ ստեղծված վախերը որոշակի գործելակերպ են պարտադրում իշխանական կողմին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

Եթե մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կերպարը ստեղծված է վախերի հիման վրա, ուրեմն այն բոլոր դեպքերում առարկայական է, այսինքն՝ այդ վախերը որոշակի գործելակերպ են պարտադրում իշխանական կողմին կամ դատական համակարգին։ Որքանով են այդ վախերն արդարացված, մասնագետների վերլուծելու հարց է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ մեկնաբանելով դիտարկումը, թե արդյոք իրականում Քոչարյանի կերպարի շուրջ ստեղծվածը ուրճացված չէ ավելի, քան այն կա։

Մելիքյանը կարծում է, որ եթե Քոչարյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչնդոտել «Մարտի 1-ի» գործի քննությանը, ապա կարող են սահմանափակվել իր շփումները, իր կոնտակտներն արտաքին աշխարհի հետ, միգուցե նաև լրացուցիչ միջոցներ ձեռք առնվեն, որոնք կկանխեն նրա և նրան հարող միջավայրի միջև գաղափարների, մտքերի և անգամ հրահանգների փոխանակումը։

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հաղորդման շրջանակում խոսել է նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, սահմանադրական փոփոխությունների, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության քայլերի ու այլ հարցերի շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ