Մեզ համար ոչ թե վարկանիշը, այլ համավարակի հաղթահարումն է առաջնահերթ. Բոշյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը 24News-ի հետ զրույցում նշեց՝ թեև հանրային վայրերում դիմակ դնելու դրական տեղաշարժ կա, բայց դա բավարար չէ: Նա վստահեցնում է՝ կորոնավիրուսով վարակվածության դեպքերի մեղքն իշխանությունը որևէ մեկի վրա չի գցում, նման նպատակ չունեն իշխանավորները:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների կողմից հնչող հայտարարություններին, թե իշխանության վարկանիշը կտրուկ անկում է ապրել, ապա պատգամավորը շեշտում է. «Համավարակից հետո պարզ կդառնա՝ ինչ հաջողություն ու անհաջողություն է գրանցել գործադիրը: Մեզ համար ոչ թե վարկանիշը, այլ համավարակի հաղթահարումն է առաջնահերթ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ