Նախկիններին հենց դատարան են տանում, սկսում են «Արցախը հանձնելուց» խոսել. Զոլյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այն համոզմանն է, որ այսօրվա ընդդիմադիրները՝ ի դեմս ԲՀԿ-ականների ու նախկինների, ուրախանում են, երբ ինչ-որ մեկը ինչ-որ դեսպանատանը գանգատվում է կամ եվրոպական կառույցների ներկայացուցիչներից որևէ մեկը ինչ-որ գրառում է անում ՀՀ իշխանությունների մասին: 24News-ի հետ զրույցում նա վստահեցրեց՝ ինչքան էլ տարբեր թեզեր առաջ քաշեն, թե այս կամ այն պետության հետ մեր հարաբերությունները շատ վատ են, միևնույնն է՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ամերիկայի ու Եվրոպայի հետ հարաբերություններում որևէ խոչընդոտ չկա, դրանք շինծու հայտարարություններ են:

Արտաքին ճակատում, իբրև թե, խնդիրներ ունենալը նա համեմատում է «հողերը հանձնելու» խոսակցության հետ: «Նախկիններին հենց դատարան են տանում, սկսում են «Արցախը հանձնելուց» խոսել: Նույն էլ արտաքին հարաբերությունների մասով է. հենց որևէ մեկի շուրջ իրավական գործընթաց են սկսում, ասում են՝ տեսեք, դրսում խնդիրներ ունենք»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ