Աշխարհում COVID-19-ով վարակվել է 12,3 միլիոն մարդ, որից ակտիվ վարակակիր է 4,5 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News

կովիդ

Հուլիսի 10-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 12,393,533 է, որից 557,494-ը մահացել է, 7,224,985-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 4,552,407 է, որից 58,647 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 3,219,999 վարակման դեպք, որից 135,822-ը մահացել է, 1,426,428-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,657,749 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 1,759,103 վարակակիր: Երրորդում տևական ժամանակ Ռուսաստանի Դաշնությունն էր, սակայն այս պահին ՌԴ-ն ցանկում չորրորդն է. երկրում կա 707,301 վարակակիր: Երրորդում հայտնվել է Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 794,842 է:

Բրազիլիայում զոհերի թիվը 69,254 է, Հնդկաստանում՝ 21,623, ՌԴ-ում՝ 10,843:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ