Գյումրի քաղաքի մի քանի փողոցներում 24 ժամ ջուր չի լինելու․ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,  նոյեմբերի 13-ին՝ ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 10.00-ը,  կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի, Հովունի, Մայիսյան, Հացիկ,  Կառնուտ՝ զինմասով, Ախուրյան, Նոր Ախուրյան գյուղերի եւ «Էներգոտեխնիկա» ՍՊԸ ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: