Անտառային փողոցի Լեռ Կամսար և Սարմենի փողոցներում երթևեկությունը փոփոխվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News

1

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Սարմենի փողոցների հատվածում 2020 թվականի հուլիսի 11-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Փոփոխության արդյունքում Անտառային փողոցի վերոնշյալ տեղամասի 180 մետր հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Լեռ Կամսար փողոցից դեպի Սարմենի փողոց ուղղությամբ։

--00—ԼՄ