Սեուլի քաղաքապետը մահվանից առաջ նամակ է թողել ու ներողություն խնդրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Սեուլ

Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սուն, ում երեկ մահացած էին գտել, մահվանից առաջ գրություն է թողել, որով  ներողություն է խնդրել մտերիմներից։ Այս մասին տեղի լրատվամիջոցներին հայտնել են քաղաքային վարչակազմի աղբյուրները։

«Ներողություն եմ խնդրում, մեղավոր եմ բոլորի առաջ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ հետ են եղել։ Ես մշտապես մեղավորություն կզգամ ընտանիքի առաջ, որին ցավից բացի, ոչինչ չեմ կարողացել տալ»,- գրել է նա։

Նամակում քաղաքապետը խնդրել է դիակիզել իրեն և աճյունափոշին շաղ տալ ծնողների գերեզմանի վրա։

--0—ՄՀ