Իտալիան փակում է սահմանը 13 երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար. «Ռոյթերս»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News

իտալիա1

«Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ Իտալիայի կառավարությունը արգելել է 13 երկրներից ժամանողների մուտքն Իտալիա։ Այդ երկրներն են Հայաստանը, Բահրեինը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն և Դոմինիկյան Հանրապետությունը։ Երկրների ցանկը կազմել է Իտալիայի առողջապահության նախարարությունը։

Մուտքն արգելվում է նաև այն մարդկանց համար, որոնք վերջին 14 օրերի ընթացքում մնացել կամ ճամփորդել է վերոնշյալ ցանկի երկրներից որևէ մեկում։ 

«Մենք չենք կարող վատնել վերջին ամիսներին իտալացիների կատարած զոհողությունները»,-ասել է Իտալիայի առողջապահության նախարարը։

Այլ երկրներից Իտալիա ժամանածներին ևս սահմանափակումներ են սպասվում: Նրանք Իտալիա ժամանելուց հետո պետք է 14-օրյա պարտադիր կարանտին անցնեն։

Վերջին տվյալների համաձայն՝ վարակակիրների թվով Իտալիան աշխարհի երկրների ցանկում 12-րդն է: Երկրում ընդհանուր առմամաբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 242,363 դեպք, որից 34,92-ը մահացել է, 193,978-ը՝ մահացել: Երկրում ակտիվ վարակակիր է 13,459 մարդ:

--00—ԼՄ