Քալիֆորնիայի «ամենամահաբեր բնական հրդեհի» զոհերի թիվը հասել է 42-ի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Քալիֆորնիայում Camp բնական հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նահանգի հյուսիսում և հարավում զոհերի թիվը հասել է 31-ի:

«Այսօր հայտնաբերվել է ևս 13 մարմին․ 10-ը՝ Պարադայս քաղաքում, 3-ը՝  Քոնքոու շրջանում»,- հայտնել է Հոնեան: Հրդեհը որակվել է որպես ԱՄՆ պատմության մեջ ամենամահաբեր բնական հրդեհը:

Քալիֆորնիայի հյուսիսում Camp անտառային հրդեհը սկսվել է հինգշաբթի եւ նահանգի պատմության մեջ ամենակործանարարը դարձել: Կրակն ընդգրկել է 45 հազար հա տարածք եւ կործանել 6,47 հազար կառույցներ: Քալիֆորնիայի հարավում մոլեգնում են եւս երկու հրդեհներ՝ Woolsey-ն ընդգրկել է 33 հազար հա տարածք, Hill-ը տարածվել է 1,8 հազար հա տարածքում: Նահանգի հարավում ընդհանուր առմամբ ոչնչացել է 179 կառույց, եւս 57 հազար շենքերի վտանգ է սպառնում:

Thumbnail
Thumbnail

 

Thumbnail
Thumbnail
Thumbnail