«Քանյեն և նրա կինը միշտ մեր կողմից կլինեն». Թրամփը հավանություն է տվել ռեփերի առաջադրմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News

qan.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցի  ժամանակ հայտնել է, որ հավանություն է տալիս ռեփեր Քանյե Ուեսթի՝ նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրվելու որոշմանը, ապա նաև հույս հայտնել, որ երգիչը հանրապետականների կողմից հանդես կգա: 

«Նա շատ լավ տղա է։ Հրաշալի հարաբերություններ ունենք։ Կարծում եմ՝ ի վերջո նա մեզ է աջակցելու»,- ասել է Թրամփը և հույս հայտնել, որ Քանյեն և նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, միշտ իրենց կողմից կլինեն: 

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը «Forbes» ամսագրին հայտնել էր, որ այլևս չի աջակցում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին, և որ նախագահական ընտրություններին մասնակցում է հաղթելու ակնկալիքով։ Մինչդեռ նախկինում Ուեսթը հայտարարել էր, որ աջակցում է Թրամփին:

--00—ԼՄ