ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News
ԱԺ օրակարգում վիճակախաղերի և շահումով խաղերի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիշծն է:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծով արգելվելու է տոտալիզատորների գործունեությունը թե՛ տեղական, թե՛ միջազգային գրասենյակների տեսքով, թե՛ համացանցի:
«Ես ուզում եմ հորդորել իմ բոլոր գործընկերներին առանց քաղաքական պատկանելիության որեւէ սահմանափակման, միասին կարողանանք այս խնդիրը լուծել, որպես արձակված խորհրդարանի վերջին հաջողություններից մեկը»,-ասել է Ֆարմանյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը համաձայնել է գործընկերոջ հետ՝ նշելով, որ խնդիրն իսկապես լուրջ է.
«Բայց մենք մեծ ռիսկեր ունենք այստեղ՝ սկսած Հայաստանից գումար դուրս գնալուց մինչև ստվերի առաջացում», -ասել է Ալեն Սիմոնյան՝ առաջարկելով հարցն ԱԺ-ում քննարկելուց առաջ կազմակերպել նաև այլ քննարկումներ: