ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններից է ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

քաղաքական

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների կայուն խորացումն ու ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանական, անվտանգային և մշակութահումանիտար ոլորտներում` հիմնված երկու երկրների ժողովուրդների պատմական բարեկամության վրա։

Այդ մասին ասված է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում։

«Առաջնորդվելով միմյանց շահերը փոխադարձաբար հաշվի առնելու և իրավահավասարության սկզբունքներով՝ ջանքեր կգործադրվեն երկկողմ ձևաչափում, բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ», - ասված է փաստաթղթում։

--0--ԿԿ