Ներդրումները նվազել են, քանի որ եղել են ոչ արտահանելի հատվածում. Ատոմ Ջանջուղազյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Վերջին շրջանում նվազել են ներդրումները երկրի տնտեսության մեջ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեն ներկայացնելիս ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։

Նա նշեց, որ պատճառն այն է, որ դրանք արվել են ոչ արտահանելի հատվածում։

«Ընդունված է ասել՝ փողը հոսում է այնտեղ, ուր փող կա, իսկ մեր տնտեսության մեջ փող կա արտահանման մեջ։ Մինչդեռ վերջին շրջանում ներդրումներ եղել են հիմնականում ոչ արտահանելի հատվածում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Ըստ Ջանջուղազյանի՝ ներդրումային հոսքերը պետք է հիմնականում ուղղորդել արտահանման ոլորտ։