Հիմնանորոգվում է Արմավիրի կենտրոնական փողոցը. Սուրեն Պապիկյանը այցելել է մարզ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News

Արմավիր քաղաքի կենտրոնական հատվածում հիմնանորոգվում է հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհ: Վերանորոգվում է ջրահեռացման համակարգը:

Աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի մարզ:

Հիմնանորոգվում է նաև Երվանդաշատ-Բագարան ճանապարհը, որի շինաշխատանքներևին ևս նախարարը տեղում է ծանոթացել:

--00—ԼՄ