«Լոռի ՖԱ»-«Արարատ» հանդիպումը չի կայանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

Առաջնությույն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել չեղարկել Բարձրագույն խմբի 28-րդ տուրի «Լոռի» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը:

«Հաշվի առնելով, որ «Լոռի ՖԱ» թիմի դարպասապահ Վարդան Շահատունու COVID-19 թեստը դրական պատասխան է տվել, իսկ մի քանի ֆուտբոլիստներ ունեն ջերմություն և հիվանդ են թոքաբորբով, ինչպես նաև «Արարատ ՖԱ» գրությունն առ այն, որ ակումբը ևս անհրաժեշտ է համարում չեղարկել վերջին տուրի հանդիպումը, որը մարզական տեսանկյունից որևէ նշանակություն չունի ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, որոշում է կայացրել չեղարկել «Լոռի ՖԱ»-«Արարատ» հանդիպումը և երկու թիմերին էլ միավոր չշնորհել»,- ասված է ՀՖՖ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

 «Լոռի» - «Արարատ» հանդիպումը նախատեսված էր անցկացնել հուլիսի 14-ին:   --0—ՄՀ