ԱԳՆ-ն չի բացառում․ Միլանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հնարավոր է հանդիպեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 6-7-ը Միլանում կայանալու է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 25-րդ նիստը, որին մասնակցելու է ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Հարցին՝ Միլանում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպե՞ն, Աննա Նաղդալյանն ասել է․

«Համանախագահների կողմից եղել է առաջարկ մինչև տարվա վերջ ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ կազմակերպել նախարարների հանդիպում: Երբ հստակեցվի այդ հանդիպումը, հանրությունը կտեղեկացվի համապատասխան կարգով», -  ասել է Աննա Նաղդալյանը: