Գերմանիան բուժաշխատողների խումբ կգործուղի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

Գերմանիա

Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ:  Այս մասին հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը։

«Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա կովիդ-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին: Ուրախությամբ սպասում ենք նրանց ժամանմանը»:    --0—ՄՀ