Սյունիքի մարզում 366 վարակվածներից 227-ը բուժվել է, 4-ը՝ մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News

կորոնավիրուս

Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 366-ի, բուժում է ստանում 135 քաղաքացի: Այդ մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

«Այս պահին Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․ ընդհանուր՝ 366 հաստատված դեպք, գրանցվել է 4 մահ, 227 հոգի բուժվել է, 135 հոգի հիվանդ է, որից՝ 30 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, 4 հոգի հոսպիտալացված է Երեւանում, 101 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը»,- նշված է հաղորդագրությունում:

Հիվանդներն ըստ համայնքների. 20 հոգի՝ Կապանից, 39 հոգի՝ Գորիսից, 72 հոգի՝ Սիսիանից, 4 հոգի՝ Մեղրիից։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս