ՅՈւՆԵՍԿՕ-ն Թուրքիային կոչ է արել չփոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Սուրբ Սոֆիա

ՅՈւՆԵՍԿՕ-ն Թուրքիային կոչ է անում չփոխել Ստամբուլում Սուրբ Սոֆյայի (Այա-Սոֆյա) տաճարի կարգավիճակը և այն մզկիթ չդարձնել։ Այս մասին գրել է Известия-ն՝ վկայակոչելով կազմակերպության հայտարարությունը։

«Սուրբ Սոֆյան, որպես «Ստամբուլի պատմական շրջանների» մաս, ներառված է համաշխարհային ժառանգության ցանկում որպես թանգարան: Դա ինքնին հանգեցնում Է մի շարք իրավական պարտավորությունների ու պարտականությունների: Այսպիսով, պետությունը պետք Է ապահովի, որպեսզի օբյեկտների համընդհանուր բացառիկ արժեքն այս տարածքում ոչ մի ձևով չփոխվի»,-ասվում Է հայտարարությունում։

ՅՈւՆԵՍԿՕ-ն Անկարային երկխոսության կոչ է արել, նախքան որևէ որոշում կայացնելը։

Կազմակերպությունը նշում Է, որ նման օբյեկտներում ցանկացած փոփոխության համար պետությունը պետք է ծանուցում ուղարկի ՅՈւՆԵՍԿՕ և, անհրաժեշտության դեպքում, ստուգման հարցում անել Համաշխարհային ժառանգության կոմիտեից:

 Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը քննարկել Է սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու հարցը:  Այն մասին որ իշխանությունները պատրաստվում են փոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը՝ հայտնի է դարձել հուլիսի 2-ին։      --0—ՄՀ   

Տեսանյութեր

Live

Լրահոս