Կասեցվել է կրկնակի խախտումներ կատարած 20-ից ավելի տնտեսվարողի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: Հանրապետությունում այսօր պարետի որոշմամբ կասեցվել է երկու տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեություն: 

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից 72 ժամով կրկնակի կասեցվել է Երևանի Ազատության պողոտայի վրա գտնվող Նոր Զովք խանութը: Վերջիններս չեն պահպանել պարետի 24 ժամով կասեցման որոշումը և շարունակել էին աշխատել:

48 ժամով կրկնակի կասեցվել է նաև Շենգավիթ վարչական շրջանում գործող հրուշակեղենի արտադրամասը , որտեղ ՍԱՏՄ տեսուչները արձանագրել էին մի շարք խախտումներ՝ դիմակի բացակայություն, գրանցամատյանների, աղբամանների բացակայություն,ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակ :

ՍԱՏՄ տեսուչները հանրապետությունում շարունակում են ուժեղացված ստուգայցերն ու մշտադիտարկումները:

Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար: --0—ՄՀ   

Տեսանյութեր

Live

Լրահոս