3-րդ զորամիավորմում անցկացվել է պայմանագրային զինծառայողների երդման արարողություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

ՊՆ

Հուլիսի 9-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել է պայմանագրային զինծառայողների երդման արարողություն։

Զինծառայողները երդվել են​ անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, պահպանել պետական և ռազմական գաղտնիքը։ --0—ՄՀ