ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

քաղաքական

ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Խաչատրյանը նշեց, որ Հարությունյանը դիմումը ներկայացրել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

--0--ԿԿ