Նանսենի գիշերօթիկ կենտրոնի 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

հասարակական

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» 10 երեխաների եւ 5 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս: 

«Դեպքերը հիմնականում ասիմպտոմ են, վարակակիրները խնդիր չունեն։ Երեխաներն ու աշխատակիցները հոսպիտալացված չեն, մեկուսացվել են հենց հաստատության ներսում»,- այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Հաստատությունում գրանցված է 80 երեխա, բայց այս պահի դրությամբ այնտեղ գիշերում են 21-ը, մյուսները կարանտինային ռեժիմի հայտարարումից հետո տեղափոխվել են ընտանիքներ:

--0--ԿԿ