ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն աջակցում է Արցախի ականազերծման ֆինանսավորմանը

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 10, 24News

․

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովը հաստատել է փաստաթուղթ` կոչ անելով շարունակել USAID –ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) կողմից Արցախում իրականացվող մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորումը՝ 2021 թվականի ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության օրինագծի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Մենք, անշուշտ, ողջունում ենք այս զեկույցը ՝ որպես ճիշտ ուղղությամբ արված քայլ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս վարչակազմի կողմից վճռական հարձակումը Արցախի ականազերծման ծրագրի նկատմամբ, պարզ է, որ կոնգրեսը, հիմնվելով արտասահմանյան օգնության հիմքում ընկած օրինագծի վրա, պետք է ավելին անի՝ ապահովելու ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Արցախում ականազերծման ծրագրին»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Այսպիսով, հանձնաժողովն առաջարկել է նախորդ տարիներին համահունչ ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ ՄԶԳ «Մարդասիրական ականազերծում» ծրագրի համար: USAID-ի կողմից ֆինանսավորվող ականազերծման ծրագիրը իրականացվում է Արցախում, որտեղ HALO Trust-ը հաջողությամբ հեռացրել է ավելի քան 61 հազար ական և մաքրել մոտ 62 հազար ակր տարածք ՝ ապահովելով ավելի անվտանգ ապագա Արցախի բնակչության ավելի քան 80 տոկոսի համար:

Արտասահմանյան օգնության օրինագիծը և դրան կից զեկույցը հատկացումների հանձնաժողովում ընդունվել է 29-ից 21 կողմ ձայներով, և նախատեսվում է, որ շուտով այն կքննարկվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Իսկ Սենատի հատկացումների հանձնաժողովն առաջիկա շաբաթվա ընթացքում կդիտարկի արտասահմանյան օգնության օրինագծի իր տարբերակը:

--0--ԱՀ