Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 10, 24News

կարոփալյան

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը  Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի կարգավիճակի վերադարձնելու որոշումը կբարդացնի կյանքն այստեղ քրիստոնյաների և Եվրոպայում մահմեդականների համար: Սուրբ Սոֆիան մեր հարուստ պատմության խորհրդանիշն էր: Նրա գմբեթը բավականաչափ մեծ էր բոլորի համար»։

 Հիշեցնենք, որ  Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան, որը զրկվել էր թանգարանային կարգավիճակից, գրանցվել է որպես մզկիթ:

--0--ԱՀ