Մենք ճանաչողական հաղորդումների շարք ենք սկսել. Դիանա Գասպարյան

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 10, 24News

Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:

«Սիրելի՛ էջմիածնեցիներ և ոչ միայն,

Ցավոք, համավարակի պայմաններում փոխվել է բոլորիս առօրյան. մենք զրկվել ենք շատ մշակութային վայրեր այցելելու հաճույքից: Ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է դիմել տարբեր միջոցների՝ արվեստին, մշակույթին, պատմությանն ու նմանօրինակ արժեքներին ձեզ մոտեցնելու, ձեր «համաճարակային» առօրյան փոքր ինչ հետաքրքիր դարձնելու համար:

Այսպես, մենք ճանաչողական հաղորդումների շարք ենք սկսել, որի ընթացքում ձեզ կներկայացնենք մեր քաղաքի թանգարանները, դրանցում պահվող նմուշները, գտածոները, այլ էքսպոնատները: Իսկապես հետաքրքիր ու հաճելի է դիտելը. թեկուզ տանը նստած, եկե՛ք բացահայտենք մեր քաղաքը, մեր պատմությունն ու ազգայինը»,-նշել է նա:

Տեսանյութեր

Live

Լրահոս