Վթար՝ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին. վարորդներից մեկը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 11, 24News

վթար

Հուլիսի 10-ին՝ ժամը 19։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Միքայել Պ․, ծնված 1978 թ․) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Վահե Ո․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս