Բենզեման ճանաչվել է Լա Լիգայի հունիսի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

Բենզեմա

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է Իսպանիայի առաջնության հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Հարձակվողը կայացած 5 հանդիպման ընթացքում խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Բենզեման Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացված 33 հանդիպման ժամանակ խփել է 17 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:

--0—ՄՀ