«Կոռեկտ չէ»․ ԱԳՆ խոսնակն արձագանքում է Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի դեսպանի հետ զրույցին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր վերաբերմունքն է արտահայտել տարածված այն տեղեկատվության վերաբերյալ, ըստ որի՝ Բելառուսի նախագահը Բելառուսում՝ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ,  ներկայացրել է ՀԱՊԿ-ի ներսում տեղի ունեցող զարգացումները:

«Պետք է նշեմ, որ դա կոռեկտ չէ»,- արձագանքել է մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ պատմել էր ՀԱՊԿ-ում՝ Աստանայում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումներին:

«ՀԱՊԿ-ի նոր ղեկավարի նշանակման հարցում տարբերակները շատ էին: Դա չի նշանակում, որ մենք ուզում ենք «ներղը գցել» Հայաստանին, որ ինչ-որ մեկը հաղթել է, իսկ մյուսը՝ պարտվել: Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պարզապես կառավարությունում հասկանա իրավիճակը, քանի որ այդ երկիրը գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը՝ մեր տնտեսական միությունն ու  ՀԱՊԿ-ը: 
Դա շատ մեծ բեռ է մի երկրի համար, որը գտնվում է նման անցումային փուլում: Կկարողանա՞ Հայաստանը գլուխ հանել: Եթե Նիկոլ Փաշինյանը գլուխ հանի, ապա մեզ պատասխան կտա Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը»,-ասել էր Լուկաշենկոն: