Արցախից մուտքի ու ելքի համար քաղաքացիները ՊՇՌ թեստավորում կանցնեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

անցակետ

Հունիսի 10-ից, կորոնավիրուսի (COVID-19) ներթափանցումը կանխարգելող հակամաճարակային միջոցառումների շրջանակներում, հանրապետություն մուտք գործելու համար Արցախի Հանրապետության քաղաքացիներից իրականացվում է նմուշառում ՊՇՌ հետազոտության նպատակով:
Երեկ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները գործուղվել են Արցախի Հանրապետության Շահումյանի և Քա շաթաղի շրջանների «Նոր Խարխափուտ» և «Աղավնո» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր, որտեղ բուժանձնակազմին մեթոդական օգնություն են ցուցաբերել:
Տեղեկացնենք, որ անցակետերում լաբորատոր հետազոտության համար մասնագետի կողմից քթըմպանից ու բերանի խոռոչից վերցված քսուքը ուղարկվում է ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ` ՊՇՌ (Պոլիմերզային շղթային ռեակցիա) մեթոդով հետազոտությունը իրականացնելու համար: 

 --0—ՄՀ