Կառավարման համակարգում լավ մասնագետի ներգրավելը դժվար է. Ջանջուղազյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Շատ բարդ է կառավարման համակարգում ընդգրկել լավ մասնագետների, քանի որ աշխատավարձի խնդիր կա։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։ Նա նշեց, որ այդ համակարգը բավականին դանդաղաշարժ է, անհրաժեշտ է օպտիմալացնել։

«Կան հիմնարկներ, որոնց գործունեությունը ժամանակին, գուցե, արդարացված է եղել, սակայն այժմ դրանց անհրաժեշտությունը չկա՝ բազմապիսի ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր ու հիմնադրամներ։ Մենք խնդիր ունենք բարձր աշխտաավարձ տալու։ Կառավարման տեսության մեջ հայտնի մեկ ղեկավարին 7-11 աշխատակցի հասցնելու պարագայում հնարավորություն կստեղծվի 20-22 տոկոսի չափով բարելավել աշխատավարձի մակարդակը»,- ասաց Ջանջուղազյանը։

Ըստ նրա՝ պետք է վերանայել կառավարման համակարգի կառուցվածքը: